Հատուկ խումբ` փոխոստիկանապետի սպանության գործով
Երեկ երեկոյան իր տան մուտքի մոտ դիմահար արձակված հրազենային կրակոցներից մահացած ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանությունը բացահայտելու համար ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ՝ ներգրավելով ոստիկանության, ազգային անվտանգության, հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ Գեւորգ Մհերյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային 4 մարմնական վնասվածք՝ 1-ը կրծքավանդակի, 3-ը՝ գլխի շրջանում: Դեպքի վայրում սպանության գործիք(ներ)ը չի հայտնաբերվել: Զննությամբ հայտնաբերվել է միայն 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ 4 գնդակ:
Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված սպանության (պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) եւ ապօրինի զենք, ռազմամթերք իրացնելու կամ կրելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել