HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱՊԿ-ի նիստը վարել է Սերժ Սարգսյանը

serjmedvedevՄոսկվայում այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայամանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է Կազմակերպությունում նախագահող երկրի` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հաղորդում է Նախագահի մամլո գրասենյակը՝ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների նեղ կազմով բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մասնակցությամբ: Դեկտեմբերին Ղազախստանում` Վորովոյում տեղի ունեցած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովում ձեռք բերված պայամանավորվածության համաձայն պետությունների ղեկավարները մոսկովյան նիստի ընթացքում քննարկել եւ ստորագրել են ՀԱՊԿ-ի արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու վերաբերյալ որոշումը: Ներկայացնելով կայացված որոշումը` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այն բնութագրել է որպես կարեւոր քայլ`«ուղղված կազմակերպության ռազմական բաղադրիչի ուժեղացմանը»: Ընդունված որոշումը պայմանավորված է անդամ երկրների կոլեկտիվ անվտանգության ամրապնդման եւ դրա պոտենցիալի հետագա բարձրացման, ինչպես նաեւ ռազմական ագրեսիայի պարագայում համատեղ մասնակցությամբ հետ մղելու եւ այլ մարտահրավերների անհրաժեշտությամբ: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Կազմակերպության միացյալ շտաբին հանձնարարվել է եռամսյա ժամկետում մշակել եւ կանոնադրական մարմիններին ներկայացնել արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի ստեղծման վերաբերյալ որոշումից բխող նորմատիվ իրավական ակտերի փաթեթ: Ստորագրված որոշման համաձայն, ՀԱՊԿ-ի արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի կիրառման մասին որոշում կայացվում է Կազմակերպության կոլեկտիվ անվտանգության խորհրդի կողմից կոնսենսուսի սկզբունքով: Մեկ այլ կետով նախատեսվում է, որ ՀԱՊԿ-ի արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի կազմում գործող` անդամ երկրների կողմից տրամադրված զինուժը, մինչ իրենց վերապահված հավաքական առաքելությանն անցնելը, •տնվում են տվյալ երկրների բացառիկ իրավազորության ներքո` իրենց մշտական տեղակայման վայրերում: Արտահերթ նիստում քննարկվել եւ որոշում է ընդունվել նաեւ Կազմակերպության հաջորդ նիստի անցկացման տեղի եւ ժամկետի վերաբերյալ, ըստ որի Կոլեկտիվ անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2009թ-ի հունիսին Մոսկվայում: Նիստում հաստատվել է նաեւ կազմակերպության 2009թ-ի բյուջեն: Կոլեկտիվ անվտանագության խորհրդի արտահերթ նիստում Նիկոլայ Բորդյուժան վերահաստատվել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտան•ության խորհրդի արտահերթ նիստին հաջորդած աշխատանքային ճաշից հետո, երկրների ղեկավարները մասնակցել են Եվրասիական տնտեսական ընկերակցության Միջպետական խորհրդի արտահերթ նիստին, որտեղ քննարկվել է համատեղ հակաճգնաժամային հիմնադրամ եւ բարձր տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու վերաբերյալ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter