Հովիկ Աբրահամյանը դիմում է իրավապահներին
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորների եւ իր անունից խորապես ցավակցել է նախօրեին սպանված ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի հարազատներին` նրա վաղաժամ եւ ողբերգական մահվան կապակցությամբ:
«Խստորեն դատապարտելով կատարվածը` դիմում եմ իրավապահ մարմիններին` հորդորելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները այս բիրտ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,- ասել է ԱԺ խոսնակը` ընդգծելով, որ մեր երկրում նման ոճրագործություններն արմատախիլ անելու եւ բացառելու համար իրավապահները պարտավոր են ձեռնարկել կտրուկ եւ անհապաղ քայլեր: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել