HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիի Հարկային տեսչության պետին ազատեցին պաշտոնից

Այսօր Գյումրիի հարկային տեսչության պետի պաշտոնից ազատվել է Խաչատուր Երոյանը: Նրան տեղափոխել են մայրաքաղաք ու նույն համակարգում ավելի բարձր պաշտոնի նշանակել: Թե ինչ նոր պաշտոն են առաջարկել Խաչատուր Երոյանին, վերջինս գաղտնի պահեց, միայն փոխանցեց, որ գյումրեցիների հետ աշխատել է սիրով, որովհետև «օրենք հարգող ժողովուրդ են»: Հիշեցնենք, որ Խաչատուր Երոյանին ՀՀ Հարկային ծառայության մեթոդոլոգիայի բաժնից Գյումրի էին ուղարկել մի քանի ամիս առաջ, երբ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հետ կոնֆլիկտի արդյունքում ստիպված եղան   պաշտոնազուրկ անել մարզի ամենահայտնի հարկահավաքներից մեկին` հանրապետական Մարտին Զիլֆիմյանին: «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը բացահայտել էր նրա գաղտնի, սենսացիոն գործարքներից մեկը: Բացի այդ, մեծ թվով գյումրեցի գործարարներ տարբեր գերատեսչություններ բողոք էին ներկայացրել նրա դեմ: Ի տարբերություն Զիլֆիմյանի, ով գյումրեցիների հիշողության մեջ մտավ որպես «ԳԱԼԱ»  հեռուստաընկերությանը հալածող անձ, Խաչատուր Երոյանը այս կարճ ժամակահատվածում աչքի ընկավ իր բաց, հրապարակային գործելաոճով, տեղական ԶԼՄ-ի հետ շփվելու բարձր մակարդակով: Այդուհանդերձ, գործարարներից ոմանք (անունները չենք հրապարկում իրենց խնդրանքով) ողջունում են հարկային ոլորտում պաշտոնյաների ժամանակ առ ժամանակ կատարվող տեղափոխությունները: «Կարևոր է, որ պաշտոնյան արմատներ չգցի, եթե Աստված մի արասցե` արմատներ գցեց, ապա արմատախիլ անելը շատ դժվար է»,- ասում է Հարկային տեսչության հետ ամենօրյա շփման մեջ գտնվող տեղի հեռուստաընկերություններից մեկի հաշվապահը: Խաչատուր Երոյանին կփոխարինի Երևանի Նորք-Մարաշ համայնքների հարկային տեսչության նախկին պետ Ռաֆիկ Մաշադզյանը, ով, մեր աղբյուների հաղորդմամբ,   Գյումրի կտեղափոխվի իր տեղակալի հետ: Ի դեպ, պաշտոնից ազատվել են նաև Արթիկի ու Մարալիկի Հարկային տեսչության պետին` Նահապետ Նահապետյանին, որի փոխարեն այդ պաշտոնը ստանձնելու է Երեւանի Շահումյանի շրջանի Հարկային տեսչության պետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter