Մեկնարկեց «Բջնիի» կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդը
Փետրվարի 5-ին, ժամը 13:00 մեկնարկեց ««Բջնի» հանքային ջրեր» ընկերության գույքի եւ գույքային իրավունքների օտարման կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդը: Այս մասին տեղեկացնում է ԴԱՀԿ ծառայությունը:
Աճուրդն իրականացվում է «Սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.4 հոդվածի 1 եւ 2 մասերի համապատասխան`«Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո` երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը: Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով»:
Կրկնաճուրդի մեկնարկային գին է սահմանվել 4 միլիարդ 441 միլիոն 358 հազար դրամ: Աճուրդը կտեւի 10 օր` մինջեւ փետրվարի 16-ը: Հիշեցնենք, որ պահանջի գումարի չափը կազմում է 4 միլիարդ 355 միլիոն 972 հազար դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել