ԼՂՀ-ում գրանցվել է ծնելիության աճ
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2009 թ. հունվար ամսին ԼՂՀ-ում ծնվել է 232 երեխա` 2008 թ. հունվարին ծնված 204 երեխայի փոխարեն:
Հաշվետու ամսում հանրապետությունում մահացածների թիվը կազմել է 104 մարդ` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 47 մարդով: Բնակչության բնական աճը կազմել է 128 մարդ:
Այս տարվա առաջին ամսում գրանցված ամուսնությունների թիվը 21 է, ինչը 685-ով պակաս է 2008 թ. հունվար ամսում գրանցված ամուսնությունների թվից, ամուսնալուծությունների թիվը համապատասխանաբար կազմել է 8` նախորդ տարվա հունվար ամսվա 12-ի դիմաց:
Ի դեպ, հիշեցնենք, որ 2008-ի հունվարին գրանցված ամուսնությունների թվի կտրուկ աճը հիմնականում պայմանավորված էր ամուսնացող զույգերին 300 հազար դրամի չափով օժանդակության տրամադրման պետական ծրագրով, որը մեկնարկեց հենց այդ ամսում: Ծրագրից օգտվել ցանկացողները, թեեւ ամուսնացել էին ավելի վաղ, իրենց ամուսնությունը գրանցեցին հենց այդ ամսից սկսած:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել