
Այսօր «Հայելի» ակումբում Արմեն Ռուսաստամյանը պատասխանեց մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ՀՅԴ-ի միջոցով Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքական դաշտ վարչապետի պաշտոնում: «Ռոբերտ Քոչարյանն ազատ մարդ է եւ կարող է ինքնուրույն որոշել, երբ ակտիվանալ եւ քայլեր ձեռնարկել»,- ասաց նա: Ա. Ռուստամյանը մեծ շռայլություն է համարում երկար տարիներ գործած նախագահների` քաղաքականությունից մի կողմ քաշվելը. «Այն փորձը եւ գիտելիքները, որ նրանք ունեն, պետք է օգտագործեն երկրի համար: Ես կարծում եմ, որ մեր բոլոր նախագահների համար պաշտոնավարությունը չպետք է լինի քաղաքականությամբ զբաղվելու ավարտը»: Պատգամավորը գտնում է, որ անընդունելի է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ տասից ավելի տարիներ սեւ շենքում նստելը եւ դուրս չգալը:
Բանախոսը սխալ է համարում միայն իշխանության համար պայքարելու ցանկությունները, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը դրական է գնահատում, «քանի որ վարչապետը յուրօրինակ մտածող, ժամանակակից մարտահրավերներն ընկալող անձնավորություն է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել