HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է Ս. Սարգսյանի այցը Մոսկվա

hapk-nistՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) Միջպետական խորհրդի արտահերթ նիստի աշխատանքներին: Ինչպես հաղորդում է Նախագահի մամլո գրասենյակը, բանակցություններն ընթացել են պետությունների ղեկավարների մակարդակով, ապա շարունակվել ընդլայնված կազմով: Հայաստանի Հանրապետությունն այդ կառույցում ունի դիտորդի կարգավիճակ: ԵՎՐԱԶԵՍ-ի Միջպետական խորհրդի նիստում քննարկվել եւ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել են 10 մլրդ դոլար կապիտալով հակաճգնաժամային հիմնադրամ ստեղծելու, ինչպես նաեւ բարձրագույն տեխնոլոգիաների միջազգային կենտրոն հիմնադրելու մասին որոշումները: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ՀԱՊԿ-ի եւ ԵՎՐԱԶԵՍ-ի նիստերի աշխատանքն ամփոփող համատեղ մամուլի ասուլիսով ավարտվել է Հանրապետության Նախագահի աշխատանքային այցը Մոսկվա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter