HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է թռչնագրիպին հակազդելու ազգային ծրագիրը

brid-fluԿառավարությունը հաստատել է թռչնագրիպի բարձր ախտածին համավարակության հակազդման հակահամաճարակային միջոցառումների ազգային ծրագիրը եւ այն համակարգող հանրապետական հակահամաճարակային եւ հակաէպիզոոտիկ հանձնաժողովի կազմը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամլո գրասենյակը: Դեռ 2006թ. հունվարի 19-ի կառավարությունն ընդունել էր «Բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը հաստատելու մասին» որոշումը, ինչն էլ այժմ, փոփոխությունների ենթարկվելով, շարադրվել է նոր խմբագրմամբ։ Պատճառն այն է, որ նախկին որոշումն ընդունելուց հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից բացահայտվել են գրիպի նոր օրինաչափություններ, առաջարկվել նոր մոտեցումներ եւ միջոցառումներ, մշակվել են միջազգային համագործակցության նոր մեխանիզմներ, ինչպես նաեւ աշխարհում, հատկապես եվրոպական մի շարք երկրներում (Անգլիա, Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա եւ այլն) արդեն իսկ ընդունվել է «Գրիպի հնարավոր համավարակին դիմակայման միջոցառումների ծրագիրը»։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել են նաեւ առողջապահության, գյուղատնտեսության եւ բնապահպանութան նախարարությունների միջեւ կենդանիների եւ մարդու համար ընդհանուր հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգը, ցանկը, մարդկանց եւ կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների վերաբերյալ բժշկական եւ անասնաբուժական փաստաթղթերի ձեւերը։ Որոշման իրականացման նկատմամբ վերահսկողության իրավունքը վերապահվել է գյուղատնտեսության նախարարին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter