HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Գյուղատնտեսության նախարարը կոպտել է լրագրողին

aramayis-grigoryanԱյսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը փորձել է լուսանկարել շենք մտնող գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանին եւ սպորտի նախարար Արմեն Գրիգորյանին: Սակայն Գյուղատնտեսության նախարարը Շամշյանին ասել է. «Ա՛յ լակոտ, հերիք չի՞ նկարես»: Ապա ավելացրել է, թե «լուծելու է նրա հարցերը»: Գագիկ Շամշյանը նախարարին հիշեցրել է, որ նա կառավարության անդամ է եւ նման բառապաշարը վայել չէ իրեն: Ըստ լրագրողի՝ Արամայիս Գրիգորյանը պատասխանել է նույն կոպիտ տոնով. «Լավ եմ անում, դու քո հալը տեսնում ես»: Միջադեպին արձագանքել է Սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը եւ ասել, թե ֆոտոլրագրողն իր գործն է անում: Արամայիս Գրիգորյանը Դաշնակցության քվոտայով նշանակված նախարար է, ուստի այսօր «Հայելի» ակումբում լրագրողները միջադեպի մասին տեղեկացրել են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին: Վերջինս էլ ասել է, թե ինքը ոստիկանապետ չէ, բայց նաեւ չի հավատում, որ Արամայիս Գրիգորյանը կարող էր այդպես պահել իրեն, քանի որ Գրիգորյանը այդ մարդը չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter