HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ա. Ռուստամյան. «Դատախազությունը պետք է վերանայի ընդդիմության առաջնորդների նկատմամբ մեղադրանքը»

«Եվրոպայի Խորհուրդը Հայաստանին ժամանակ է տալիս իշխանության պատրաստակամությունը տեսնելու համար, եւ եթե տեսնի համապատասխան քայլեր, ապա այլեւս ժամկետների պահպանման խնդիր չի լինելու, իսկ եթե եղավ, ապա կնշանակի, որ այդ պնդումն ունի քաղաքական ենթատեքստ»: Այսօր «Հայելի» ակումբում ԵԽԽՎ 1643 բանաձեւի մասին կարծիք հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Բանախոսը տեղեկացրեց, որ Հայաստանի Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխության համար Ազգային ժողովի նախագահի ձեւավորած աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը: Փետրվարի 5-ին խումբը գումարել է առաջին նիստը, հանձնաժողովի երկու անդամ էլ Թբիլիսիում հանդիպել են Վենետիկի խմբի փորձագետների հետ: Արմեն Ռուստամյանը գտնում է, որ «պետք է տարանջատում կատարվի, թե որտե՞ղ է քաղաքականը, որտե՞ղ՝ քրեականը, որ շահարկումների դաշտից կարողանանք դուրս գալ»: Իսկ այսօր, ըստ բանախոսի, այս հոդվածները հնարավորություն են տալիս ասել, որ կան քաղաքական դրդապատճառներ ձերբակալությունների մեջ: Բանախոսը շեշտում է, որ  հոդվածների փոփոխությունները պետք է տեղի ունենան՝ հաշվի առնելով միջազգային պրակտիկան: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ հոդվածներում փոփոխությունների դեպքում դատախազությունն էլ պետք է վերանայի ընդդիմության առաջնորդների նկատմամբ մեղադրանքը: Նա գտնում է, որ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքը` ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար, որի ընթացքում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից ակնկալվում է պարզաբանումներ ստանալ ընդդիմության լիդերներին ներկայացվող մեղադրանքի կապակցությամբ, անտեղի է, քանի որ պարզաբանումները տրվում են դատարանում, ոչ թե քաղաքական մարմնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter