Մեկնարկեց 225 եւ 300 հոդվածների լրամշակման գործընթացը
Ազգային ժողվի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հիշեցնենք, որ հիշյալ հոդվածների վերանայումն ընդգրկված է ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում ընդունված Հայաստանին վերաբերող 1643 բանաձեւի պահանջների ցանկում:
Աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը խմբի անդամներին տեղեկացրել է, որ փոփոխությունների նախագիծը նախատեսված է ներկայացնել փետրվարի 19-ին, ուստի առաջարկել է սեղմ ժամկետում որոշակիացնել առաջարկները եւ ներկայացնել աշխատանքային խմբի քննարկմանը:
Նա նշել է, որ համապատասխան հոդվածներում նախատեսվող փոփոխությունների նպատակը երկուսն է` իրավական որոշակիության սկզբունքի արտացոլումը վերոնշյալ հոդվածներում եւ դրանց համապատասխանեցումը եվրոպական չափանիշերին: Հարությունյանը մատնանշել է նաեւ հոդվածներում առկա թերությունները:
Աշխատանքային խմբի անդամներ Դավիթ Հարությունյանը, Արծվիկ Մինասյանը, Հրայր Թովմասյանը ներկայացրել են համապատասխան հոդվածներում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ իրենց մոտեցումները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել