Արյունոտ դանակը նետել է ջրանցք
Երեկ` ժամը 23.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի մասում ստացած կտրած-ծակած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 34-ամյա Արտավազդ Մ.-ն, որն ի վիճակի չէ հայտարարություն տալու:
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23 00-ի սահմաններում, Հերացու փողոցում վիճաբանության ժամանակ Արտավազդ Մ.-ին սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել եւ նշված վնասվածքը պատճառել է Մարմարաշեն գյուղի բնակիչ 1957 թ. ծնված Գագիկ Ս.-ն:
Այսօր վերջինս մեղայականով ներկայացել է ոստիկանության բաժին եւ հայտնել, որ Արտավազդ Մ.-ին ինքն է դանակով հարվածել, որից հետո դանակը նետել է մոտակա ջրանցքը: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել