Ինչի՞ դիմաց են տվել 500 մլն դոլարը
«Հայաստանին տրամադրելով կես միլիարդ դոլար վարկ` Ռուսաստանն ինչ քաղաքական պահանջ է ներկայացնելու» հարցին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանեցին խմբակցությունների ներկայացուցիչները:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ ճգնաժամի պայմաններում «ոչ ոք ոչ մեկին հենց այնպես փող չի տա», իսկ թե ինչ պայմաններ կարող է Ռուսաստանը ներկայացրած լինել Հայաստանին, Արմեն Մարիտրոսյանը չգիտի, քանի որ վարկի տրամադրման մասին տեղեկատվությունը սուղ է:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ տրամաբանում է. «Տրամաբանորեն է, եթե ստացել ես գումար վարկ, ապա գումար էլ պետք է վերադարձնես»:
ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանն էլ կարծում է. «Հայաստանը վարկի դիմաց չի ստանձնել քաղաքական պարտավորություններ, քանի որ վարկը հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանության մեջ է»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ համակարծիք է:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ գտնում է, որ «քաղաքական պահանջների մասին խոսք չկա, քանի որ ստացածը վարկ է, որը պետք է հետ վերադարձնել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել