Որտեղ են հանգստանում ՕԵԿ-ականները
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՕԵԿ ներկայացուցիչներ Հեղինե Բիշարյանից եւ Հովհաննես Մարգարյանից փորձեցին ճշտել շրջանառվող լուրերը, թե ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կուսակցության ղեկավարությունն այցելել է Դուբայ եւ հինգաստղանի թանկարժեք հյուրանոցում վայելել հանգիստը: Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ այցի նպատակը:
ԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հաստատեց տեղեկատվության ճշմարտացիությունը, որ ՕԵԿ ղեկավարությունը գնացել է Դուբայ, սակայն ոչ թե հանգստանալու, այլ հայ համանքի հետ հանդիպելու նպատակով: Իսկ նման հանդիպումներ, ինչպես նշեց Հեղինե Բիշարյանը, եղել են Ֆրանսիայում եւ Գերմանիայում: «Տարբեր կուսակցություններ կան, ով ուր ուզում է` գնում է, ինչ ուզում է` անում, բայց որեւէ մեկը չի հարցնում»,- ասաց նա:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանն էլ պարզաբանեց. «Գնացողներից մեկն էլ ես եմ եղել: Մենք մեր աշխատավարձերով տոմսերն առել ենք եւ գնացել ենք մեր հերթական կառույցը բացելու»:
«Օրինաց երկիր»-ը, ինչպես տեղեկացրեց քարտուղարը, արտասահմանում բացում է իրենց գաղափարակիր հասարակական կառույցներ: Նման կառույցներ արդեն հիմնվել են Ֆրանսիայում եւ Գերմանիայում, իսկ նորը Դուբայում է: Հովհաննես Մարգարյանը նշեց, որ Գերմանիայի կառույցը ղեկավարում է իր հորեղբորորդին` Հովհաննես Մարգարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել