HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրար հաջորդող գողություններ՝ Եղվարդում

Եղվարդում վերջերս մի շարք գողություններ են կատարվել: Օգոստոսի 8-ին Եղվարդի Երևանյան փողոցի բնակիչներն իրենց նկուղների դռները ջարդված գտան: 8-րդ շենքի նկուղներից գողացել էին ալյումինե կաթսաներ, ավտոպահեստամասեր:

Այս մասին բնակիչներն անմիջապես ահազանգեցին ոստիկանության Նաիրիի բաժանմունք: Նախնական զննության արդյունքում պարզվեց, որ գողերին պահածոներն ընդհանրապես չէին հետաքրքրել: Ուստիև, ոչ բոլոր նկուղներից էր գողություն կատարվել:

Օգոստոսի 5-ին փորձել էին գողանալ Ռազմիկ Բադալյանի կովը, սակայն չէր հաջողվել, քանի որ տան անդամները նկատել էին գողերին, բայց նրանց բռնել չէին կարողացել: Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությունը, սակայն մինչ օրս ոչինչ չի պարզվել:

Իսկ օգոստոսի 4-ին գողացել էին Եղվարդի բնակիչ Վարազդատ Պողոսյանի 4 կովը՝ գոմում թողնելով միայն մեկ հորթ:

Մարինե Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter