Գ. Հովհաննիսյանը կկատարի Հայաստանի գլխավոր հյուպատոսի պարտականությունները Լոս Անջելեսում
Փետրվարի 1-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պարտականությունները կատարող է նշանակվել ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Գրիգոր Հովհաննիսյանը,-հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:
Գրիգոր Հովհաննիսյանը ծնվել է 1971 թ. Երեւանում: 1992 թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը: 1992-1993 թթ. միջազգային հարաբերությունների գծով մասնագիտացել է Բեյրութի Հայկազյան համալսարանում: 2001 թ. Ֆլեթչերի Իրավունքի եւ Դիվանագիտության դպրոցում ստացել է Մագիստրոսի կոչում:
1994-2006 թթ. աշխատել է Միավորված Ազգերի կազմակերպության համակարգում` տարբեր պաշտոններ զաբաղեցնելով` Հայաստանում, Կոնգոյի Դեմոկրտաական Հանրապետությունում, Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում: 2006-2009 թթ. աշխատել է որպես «Շուշի վերածնունդ» իմնադրամի գործադիր տնօրեն եւ ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի դասախոս: Հովհաննիսյանը տրապետում է անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն եւ ռուսերեն լեզուներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել