Հեռախոսազրույց Վրաստանի Ժողովրդական պաշտպանի հետ
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի Ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարիի հետ: Զրույցի ընթացքում Արմեն Հարությունյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ջավախքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Ս. Սուբարին Պաշտպանին տեղեկացրել է, որ Ախալցխայում գտնվում է իր ներկայացուցիչը և իրավիճակը գտնվում է իր վերահսկողության տակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել