HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ջրագիծն արդեն մեկ տարի է շահագործվել է, սակայն ջուրը տեղ չի հասել

gragicՄարտակերտի ջրամատակարարման խնդրի լուծման նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կառուցած ջրագծի մասին բազմիցս է խոսվել, հատկապես` կառուցումից հետո, երբ պարզվեց, որ շինարարության ընթացքում թերություններ են թույլ տրվել: Մարտակերտի ջրագծով ջուր պետք է ստանային նաեւ մի քանի գյուղեր` Մեծ Շեն, Մաղավուզ,Վարնկաթաղ, սակայն այսօր ջրամատակարարումը նորմալ չի կատարվում, իսկ որոշ տեղերում ընդհանրապես ջուր չի հասնում: Պարզվում է, որ ջրագծի հետ կապված խնդիրները մինչեւ հիմա վերջնականապես լուծում չեն ստացել, թեեւ թերությունների վերացման նպատակով մի քանի անգամ նոր գումարներ են հատկացվել: Հետքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Օհանյանը նշեց, որ ջրագծի թերությունները կապված են ոչ թե կառուցման հետ, այլ նախագծման, ինչի արդյունքում էլ ջրամատակարարման հետ խնդիրներ են առաջանում: Նրա հավաստմամբ՝ դիմել են «Հայաստան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակին` համապատասխան մասնագետներ ուղարկելու, տեղում ուսումնասիրելու եւ քայլեր ձեռնարկելու նպատակով, սակայն դեռ արձագանք չկա: Նա ավելացրեց, որ եղանակային պայմանների բարելավման դեպքում կփորձեն համատեղ ուժերով ինչ-որ քայլեր ձեռնարկել հարցի լուծման ուղղությամբ: Մեր այն հարցին, թե ինչու Մաղավուզի բնակիչները ջուր չեն ստանում, Ս.Օհանյանը շեշտեց, որ պատճառներից մեկը ջրի սակավությունն է, իսկ մյուսը գյուղում ներքին ցանցի հետ կապված խնդիրների առկայությունը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ նույն ջրագծով ջուրը հասնում է մինչեւ Մարտակերտ, որտեղ ներկայումս նույնպես աշխատանքներ են ընթանում ներքին ցանցի վերանորոգման ուղղությամբ, ինչի արդյունքում, վարչակազմի ղեկավարը համոզված է, որ Մարտակերտ շրջկենտրոնը շուրջօրյա ջուր կունենա: Հարցի առնչությամբ փորձեցինք տեղեկություն ստանալ հիմնադրամի Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Վալերի Ղազարյանից, որը տեղեկացրեց, որ «այդ հարցով իրեն դեռեւս դիմող չի եղել»: Իսկ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչության պետ Սեյրան Միքայելյանը մեզ չկարողացավ ոչ մի տեղեկություն կամ մեկնաբանություն տալ, քանի որ, իր հավաստմամբ, նրանց լիազորությունների մեջ չի մտնում այդ ջրագծի հետ կապված ոչ մի հարցի լուծում, ինչպես նաեւ վերահսկողություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter