Ամբաստանյալը երկու հոգու դատարանում վնասել է
Երեկ 52-ամյա Սաթենիկ Մ.-ն դիմել է ոստիկանության Հրազդանի բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի միջանցքում ամբաստանյալ, 26-ամյա Աշոտ Գ.-ն (մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գողության համար) իր կողքով անցնելիս դիտավորությամբ ոտքով հարվածել է իր կրծքավանդակին եւ պատճառել վնասվածք:
Նույն օրը ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցներից մեկը զեկուցագիր է ներկայացրել, որ արդեն ժամը 13.30-ի սահմաններում, նույն դատարանում նիստի ժամանակ ինքը փորձել է կանխել դատարանի նկատմամբ ամբաստանյալի` նույն Աշոտ Գ.-ի վերաբերմունքը, դատարանի նկատմամբ անհարգալից գործողությունները, սակայն վերջինս հայհոյանքներ է տվել իր հասցեին, ձեռքով հարվածել է դեմքին եւ պատճառել վնասվածք:
«Ոստիկանության աշխատակցին եւ Սաթենիկ Մ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել