Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին
Երեկ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումների եւ արրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետ կապված հարցեր,-հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել