HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մոսկվայում սպանվել է «օրենքով գող» Ալիկ Մինալյանը (մականունը` Ալիկ Սոչինսկի)

alik2Երեկ երեկոյան Մոսկվայի Ինիցիատիվնայա փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ սպանվել է հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն վայելող «օրենքով գողերից» մեկը` 37-ամյա Ալիկ Մինալյանը, մականունը` Ալիկ Սոչինսկի։ «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` Մինալյանի վրա կրակել են ավտոմատից, ինչն իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: alik11Մինալյանը տեղում մահացել է։ «Օրենքով գողը» եղել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, եւ նրա վրա արձակված կրակահերթից մեջքի մասում հրազենային վնասվածք է ստացել նաեւ մեքենայի վարորդ Հովհաննես Պողոսյանը: Վերջինս բուժօգնության խնդրանքով դիմել է քաղաքային կլինիկաներից մեկին: Հենց բժիշկների տեղեկացմամբ էլ իրավապահներն իմացել են կատարվածի մասին եւ շուրջօրյա հերթապահություն սահմանել Հովհաննես Պողոսյանի պալատի առջեւ: Դեռ 2006 թ. Ալիկ Մինալյանի նկատմամբ Մոսկվայում իրականացվել էր մահափորձ: Այն ժամանակ վերջինս իր վարորդի հետ ստացել էր հրազենային վնասվածքներ: «Օրենքով գողը»  թեեւ մշտապես բնակվել է Սոչի քաղաքում, սակայն պարբերաբար այցելել է Մոսկվա: Անցյալ տարի իրավապահները նրան ձերբկալել են հակաօրինական գործողությունների համար: Մինալյանի եւ նրա երկու ուղեկիցների մոտ հայտնաբերվել էր «Մակարով» տեսակի ատրճանակ: «Պրաիմ Կրաիմ» գործակալության փոխանցմամբ` Ալիկ Մինալյանը «օրենքով գող» է դարձել 28 տարեկանում` կովկասցի ազդեցիկ «օրենքի գողեր» Հասան Պապի և Երիտասարդ Շարկոյի առաջարկով: Իսկ նրա «Կնքահայրն» է դարձել ազգությամբ վրացի «օրենքով գող» Դադիկո Ցիխելաշվիլին (մականունը` Տաշկենտցի Դաթո): Մինալյանը քրեական վերահսկողություն է իրականացրել Կրասնոյարսկի շրջանի քրեակատարողական հիմնարկների նկատմամբ: Նրա սպանության համար, որպես հիմնական վարկած, իրավապահները դիտարկում են հանցավոր խմբավորումների միջեւ ազդեցության ոլրտների վերաբաշխումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter