HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վարկեր վերադարձնողների մեջ պաշտոնատար անձինք չկան

ԼՂՀ արդարադատության նախարարության եւ նրա ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների կողմից 2008թ. հօգուտ պետական բյուջեի գանձվել է 153 մլն 536 հազար 72 դրամ գումար (եղել է 140.931.035):  Բացի այդ, չմարված գյուղատնտեսական վարկերի մարման ուղղությամբ պետության օգտին բռնագանձվել է 47 մլն 66 հազար 659 դրամ, ինչպես նաեւ` 100 մլն դրամ արժողությամբ գույք: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը: Ղարաբաղի կառավարությունում բազմիցս քննարկվել են գյուղատնտեսության վարկերի վերադարձման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված հարցեր, այդ թվում նաեւ ժամկետանց վարկեր ունեցող պաշտոնատար անձանց հարցը, վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ պաշտոնատար անձինք չպիտի ժամկետանց վարկեր ունենան: Ի պատասխան Հետքի հարցի՝ թե վարկեր վերադարձնողների շարքում կա՞ն պաշտոնատար անձինք, նախարարը հիշեցրեց, որ «դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կատարողական գործողություններ է իրականացնում դատարանի վճիռ լինելու դեպքում», եւ նշեց, որ նրան էլ են դիմել այս կամ այն պաշտոնատար անձանց վարկի վերաբերյալ, բայց «պաշտոնատար անձանց մասով չկա կատարողական վճիռ ու, բնական է, հարկադիր կատարման ծառայությունն այդտեղ որեւէ անելիք չունի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter