HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիի քաղաքապետարանում ավարտվեցին ստուգումները

Քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ` երեկ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին վերջապես հաջողվել է ճանապարհել Ֆինանսների նախարարության վեց հոգուց բաղկացած խմբին: Հունվարի 8-ից սկսած` Ֆինանսների նախարարությունից ուղարկված հանձնաժողովը նպատակային ստուգումներ էր անցկացնում քաղաքապետարանում և, ինչպես փոխանցում են մեր աղբյուները, հատ-հատ «քրքրում էր» ամեն մի բաժնի փաստաթուղթը: Ըստ մեր աղբյուրների` հանձնաժողովն ուսումնասիրել է քաղաքապետարանի երեք տարվա գործունեությունը ու որոշակի խախտումներ արձանագրելով` հեռացել: Իսկ թե ինչ տեսակի խախտումներ են հայտնաբերվել, հանձնաժողովը հարկ չի համարել պարզաբանել` ասելով, թե «դեռ հստակեցման փուլում են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter