Վանաձորում սովորական համաճարակային իրավիճակ է
Լոռու մարզում օրական միջին հաշվով արձանագրվում է աղիքային վարակի 3-4 դեպք: 2009 թվականի փետրվարի 1-ին և 2-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում դիտվել է աղիքային վարակիչ հիվանդությունների սովորական ֆոնը 1-2 դեպքով գերազանցող աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրում:
«Հիվանդները տարբեր հասցեներից են, մասնավորապես` Վանաձորի տարբեր թաղամասերում և Լոռու մարզի Գուգարք, Դարբաս և Վահագնի, Սանահին գյուղերից, ինչպես նաև 1 հիվանդ Իջևան քաղաքից: Սա սովորական համաճարակային իրավիճակ է: Հաշվի առնելով 2008թ. հոկտեմբերին Վանաձորում աղիքային վարակիչ հիվանդության բռնկման փորձը` իրականացվել են բակային համայցներ, որը ևս ապացուցել է բռնկման բացակայությունը` համայցների արդյունքում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր չեն արձանագրվել»,-գրում է Առողջապահության նախարարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել