HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են

Այսօր երեւանյան ժամանակով կեսգիշերն անց Մյունխենում Անվտանգության հարցերին նվիրված 45-րդ միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր թուրք գործընկերոջը` Ալի Բաբաջանին: Նրանք քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: 2009 թ. ընթացքում սա արդեն երկրորդ հանդիպումն է Նալբանդյանի եւ Բաբաջանի միջեւ: Առաջին անգամ նրանք հանդիպել էին հունվարի վերջին Դավոսում` համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ: Դավոսյան ֆորումի շրջանակներում հանդիպել էին նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter