HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տ.Սարգսյան. «Սուրբ Սարգիսը բոլոր Սարգիսների եւ Սարգսյանների տոնն է»

02_07-s_sarkisՎարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր հրապարակավ իր կնոջը սեր խոստովանեց եւ բոլոր հայ ընտանիքներին ցանկացավ նմանատիպ գեղեցիկ եւ հավերժ սեր: Իսկ  Ս.Սարգսի տոնը համարում է իր տոնը.«Սուրբ Սարգիսը բոլոր Սարգիսների եւ Սարգսյանների տոնն է»,-կատակեց նա Նկարիչների միությունում սիրո տոնին նվիրված ցուցահանդեսի բացման ժամանակ: Արարատյան թեմի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված էին սիրո տոնին նվաիրված նկարներ եւ քանդակներ: Փետրվարի 10-ին 3 լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների: Ցուցահանդեսին ներկա էին նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Հասմիկ Պողոսյանն էլ երիտասարդ տարիներին կերել է աղի բլիթ, սակայն երբեք ինքը չի պատրաստել: «Այս ցուցահանդեսը գեղեցիկ նպատակ ունի. մեզ համար կարեւոր էր երիտասարդների մտորումները սիրո մասին վերածել առարկայական արվեստի: Երիտասարդությունը մարդու համար ամենամեծ առավելությունն է, որից մարդը պետք է օգտվի»,- ասաց Հասմիկ Պողոսյանը: Լիլիթ Նուրիջանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter