HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Սուրբ Սարգիսը բարեխոս եւ սիրո ապավեն

Շաբաթներով խնամված եւ Սուրբ Սարգսի օրվա համար նախապատրաստած կանաչ խոտն այսօր «Սիրահարների պուրակում» մի քանի րոպեների ընթացքում անխնա տրորվեց: Անվճար բաժանվող փուչիկների, սուրճի եւ քաղցրավենիքի մոտ աներեւակայելի իրարանցում էր, մեկին ոչինչ չէր հասնում, մեկն էլ հեռանում էր քաղցրավենիքով լիքը գրպաններով ու ձեռքին մի քանի փուչիկներով: Փուչիկներով ամենաշատը հետաքրքրվում էին տարեց մարդիկ, իսկ դառը սուրճով 12-13 տարեկան տղաները: Ս.Սարգսի տոնին նվիրված գլխավոր միջոցառումը տեղի ունեցավ «Սիրահարների պուրակում», որտեղ ժամը 14:00-ից ուրախ տրամադրությամբ երիտասարդների եւ ծերերի, մայրերի եւ երեխաների մեծ կուտակումներ էին: 02_07-s_sarkis-1 Բացի անվճար բաժանվող փուչիկներից մարդկանց զվարճություն էին պատճառում փահլեվանը, սպիտակ ձիավորը եւ հայ էստրադայի երգիչ-երգչուհիները: Մեկ ժամ անց տոնակատարությանը միացավ  վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ողջունեց բոլորին եւ հաճելի ժամանց մաղթեց: Երիտասարդները, չնայած բազմամարդությանը, «Աղջիկ փախցնոցի» էին խաղում, երգում էին, պարում: 16-ամյա Անին իր 4 ընկերուհիներով էր եկել այս տոնը նշելու.«Ուրախ եմ, որ արդեն ջահելներով կարող ենք այսպես հավաքվել ու ուրախանալ»: Իսկ Հերմինեն եւ Արտավազդը նշում են իրենց առաջին Ս.Սարգսի տոնը, հավատալով, որ սիրո բարեխոսը երջանկություն է բերելու իրենց սիրուն. «Շատ գեղեցիկ տոն է, եւ ուրախ եմ, որ արդեն ազգովի նշում ենք մեր եկեղեցու կողմից ընդունված տոնը, այլ ոչ  «Ս. Վալենտինը»,-ասաց 22-ամյա Հերմինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter