HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Կուսակցությունները պասիվ են նաեւ ՏԻՄ ընտրություններում

2009թ. հունվարի 1-ի դրությամբ Ղարաբաղում գրանցվել է 9 կուսակցություն: Նշված կուսակցություններից 4-ն են ներկայացված խորհրդարանում` Արցախի ժողովրդավարական, Ազատ Հայրենիք, Շարժում 88 կուսակցությունները եւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Մինչեւ խորհրդարանի վերջին զարգացումները մեծամասնություն էր կազմում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, իսկ այժմ արդեն նա տեղը կզիջի Ազատ Հայրենիքին: Հարկ է նկատել, որ Ղարաբաղում կուսակցություններն աչքի չեն ընկնում իրենց ակտիվությամբ: Ավելին` նրանց պասիվությունը երեւում է նաեւ հանրապետությունում անցկացվող ընտրությունների ժամանակ. 2008թ. ընթացքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Ղարաբաղի 42 համայնքներում, որտեղ առաջադրված թեկնածուներից 65-ն անկուսակցական էին, 5-ը` Արցախի ժողովրդավարական կուսակցությունից, իսկ 2-ը` ՀՅԴ-ից: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, կարեւորելով կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին, կուսակցության «Ապառաժ» պաշտոնաթերթին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Ասկերանում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոշա Գաբրիելյանը: Նրա խոսքերով, մոտական ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն նույնպես մասնակցություն կունենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter