2009-ը` Երիտասարդության տարի
Երիտասարդության տարվա շրջանակներում Հայաստանում նախատեսվում է անցկացնել երկու միջազգային ծրագիր` «Միջմշակութային երկխոսություն» փառատոնը և ԱՊՀ անդամ երկրների 6-րդ երիտասարդական «Դելփյան խաղեր» փառատոնը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը:
2009 թվականն ԱՊՀ-ում հռչակվել է Երիտասարդության տարի: Հունվարի 29-30-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արսեն Սողոմոնյանը: Հայաստանի ներկայացուցիչը նախագահում էր երիտասարդության հարցերով խորհրդի նիստը:
Օրակարգի հիմնական հարցերից էր սովորող երիտասարդների ժամանակավոր զբաղվածության կազմակերպումը, ինչպես նաև 2009 թ. միջոցառումների ծրագրի քննարկումը: Նիստում քննարկվեց և ձևավորվեց Երիտասարդության տարվա շրջանակներում ԱՊՀ երկրներում միջոցառումների անցկացման ժամանակացույցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել