Գ. Լենմարկերն ու Է. Նալբանդյանը հանդիպել են
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին:
Գորան Լենմարկերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Ցյուրիխում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:
Իր հերթին Գորան Լենմարկերն ընդգծել է, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը կարող է բերել հիմնախնդրի հանգուցալուծմանը եւ համոզմունք հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Գորան Լենմարկերը մտքեր են փոխանակել Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» առաջարկության վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել