HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենը դիմել է գլխավոր դատախազին

Ձեզ հասցեագրված իմ 15.01.2009թ. գրությանն ի պատասխան, ՀՀ գլխավոր դա­տա­խա­զու­թյան վարչության պետ Շ. Տիգրանյանը խնդրել է ստուգման նպատակով ՀՀ դա­տա­­խա­զու­թյուն ներկայացնել մեր կողմից կատարված ուսումնասիրությամբ ար­ձա­նա­գր­ված կոնկ­րետ փաստեր, ինչպես նաև քաղաքացիներից ստացված այն դիմումները, որոնց մա­սին մեր կող­մից նշվել է հիշյալ գրության մեջ: Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի համաձայն, Պաշտպանը որևէ հարցի ուսումնասիրություն կարող է սկսել ինչ­պես դիմումի հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ: Ընդ որում դիմում-բո­ղո­քը կարող է լինել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Ընդ որում, գրությամբ բարձրացված հարցերը Պաշտպանի աշխատակազմում արձանագրվել են ինչպես պլանային այցելությունների ժամանակ, այնպես էլ քաղաքա­ցի­նե­րից ստաց­ված դիմում-բողոքներով: Ավելին, քննարկվող հարցի վերաբերյալ միա­ժա­մա­նակ առա­ջարկ­վել էր ՀՀ ոստիկանության պետին` քննարկել գրությամբ բարձրացված հար­ցերը և հանձ­նարարել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ղե­կա­­վարներին` առաջնորդվելու բացառապես ՀՀ Սահմանադրության, Քրեական դատ­ա­վա­­րության օրենս­գր­քի և դրա հետ փոխկապակցված այլ իրավական ակտերի դրույթ­նե­րով: Ի պատասխան այդ գրության, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Աֆյանի կողմից ստորագրված գրությամբ հայտնվել է, որ «ՀՀ Ոստիկանության հա­մա­կար­գում գործող ՁՊՎ-ներում դատավորների, դատախազների և քննիչների գրու­թյուն­նե­րի հա­մա­­ձայն օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ կալանա­վոր­ված անձանց պա­հելու արա­տավոր պրակտիկան բացառելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի 29.01.2009թ. թիվ 2-Ց ցուցումով ոստիկանության իրավասու ծառայություններին հանձ­նա­րար­վել է ՀՀ ոստիկանության համակարգի ՁՊՎ-ներում կալանավորված անձանց պա­հե­լիս խստագույնս առաջ­նորդվել ՀՀ քրեական դատա­վա­րու­թյան օրենսգրքի և Ձեր­բա­կալ­ված և կալա­նա­վոր­ված անձանց պահելու մա­սին ՀՀ օ­րենքի պահանջներով:’’ Իմ հանձնարարությամբ այցելություններ են կատարվել ՀՀ ոստիկանության մի շարք բաժիններ, որտեղ և հենց մատյանների ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ անձինք ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց, ձեր­բա­կալ­վե­լուց, իսկ այնուհե­տև կալանավորվելուց հետո օրենքով սահմանված ժամկետից ավելի ժամանա­կով պահվել են ոստի­կա­նու­թյան հա­մա­պա­­տաս­խան բաժ­նի ձերբակալվածների պահման վայ­րե­րում: Այդպի­սի փաստեր արձանագրվել են մասնավորապես Լոռու մարզային վարչության Վա­նա­ձո­րի բաժ­նում, Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում, Արմավիրի մար­զային վար­չու­թյան Վաղարշապատի բաժնում, Կոտայքի մարզային վարչության Կոտայ­քի, Նաիրիի բա­ժիններում և այլն: Ինչ վերաբերում է դատախազությանը փաստեր տրամադրելուն, կամ քաղաքացիների դիմումները ներկայացնելուն, պարզաբանում եմ, որ գործող օ­րենս­դրու­թյան համա­ձայն, Պաշտ­պանը նման պարտավորություն չունի որևէ պետական մարմնի առջև, իսկ Մարդու իրա­վունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդ­վա­ծի երկրորդ մասն էլ նշում է, որ Պաշտպանը պարտավոր չէ բացատրություններ տալ, այդ թվում` նաև որպես վկա, իր մոտ գտնվող բողոքի կամ փաստաթղթի էության վերա­բերյալ կամ դրանք տրա­մա­դրել ծա­նո­թաց­ման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպ­ք­երում և կարգով: Բացի դրանից, նույն օրենքի 14 հոդվածի համաձայն, Պաշտպանն իրավունք չունի բողոքի ուսումնասիրման ընթացքում իրեն հայտնի դարձած դիմողի կամ այլ անձանց մասին տվյալներ հրապարակել` առանց նրանց գրավոր համաձայնության: Սակայն, աշխա­տանքի արդյունավետությունից ելնելով և փոխշահավետ համագործակցության նպատակով նա­խա­պես ստանալով քաղաքացիների համաձայնությունը, Ձեզ հետա­քր­քրող ցան­կացած փաստի, կամ տվյալի կարող եք ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտ­­պա­նի աշխատակազմում` այն­տեղ ուղարկելով Ձեր ներկայացուցիչներին: Իրականում հարցն արդիական է, և վստահորեն կարող ենք փաստել մեկ բան, որ հանրապետության ոստիկանության բաժինների գերակշիռ մասում օրենքից չբխող նման եր­­ևույթն առկա է և դրա համար անհրաժեշտ է ստուգել ընդամենը ՁՊՎ-ներում անձանց պա­­հե­լու և հաշվառելու մասին մատյանները, որտեղ առկա այդ երևույթն ոստիկանության աշ­­խա­տակիցները հիմնավորում են մարզի (համայնքի) դատախազ­նե­րի գրավոր ցու­ցում­նե­րով, ո­րոնք էլ իրենց հերթին ակնհայտորեն հակասում են ՀՀ քրեական դա­տա­վա­րու­թյան օրենս­գր­քի 137 հոդվածի պահանջներին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանը, որի 5-րդ հոդվածի համաձայն, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար ան­ձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիա­զոր­ված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ելնելով վերոգրյալից, առաջարկում եմ նշված տեղեկությունների ծանոթացման նպա­տա­կով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ուղարկել Ձեր ներկայացուցչին, իսկ այնուհետև տալ պարզաբանումներ վերոնշյալ հար­ցե­րի կապակցությամբ, միա­ժա­­մա­նակ հայտնելով, թե ինչ իրավական հիմնավորվածությամբ են մարզի (հա­մայնքի) դա­տա­խազ­ները համանման ցուցումներ տալիս ոստիկանության աշ­խա­տա­կից­նե­րին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter