Սերժ Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:
Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը Բակո Սահակյանին տեղեկացրել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ ցյուրիխյան հանդիպման արդյունքները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելուն ուղղված համատեղ քայլերին ու այս ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել