Սերժ Սարգսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետի հետ
Մարզպետ Աշոտ Ղահրիմանյանը նախագահին զեկուցել է 2008թ. ընթացքում Արմավիրի մարզում կատարված և այս տարվա կտրվածքով ծրագրավորված աշխատանքների մասին: Նախագահ Սարգսյանին զեկուցվել է նաև իր նախընտրական ծրագրով ենթադրվող և նախընտրական քարոզարշավի ընթացքում մարզի բնակիչների կողմից նախաձեռնված խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի մասին: Այս մասին հայտնում է նախագահի կայքէջը:
Հանրապետության նախագահը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել և համապարփակ քայլեր ձեռնարկել ինչպես ոռոգման ապահովման, այնպես էլ արտադրված գյուղմթերքների իրացման ուղղությամբ: Արմավիրի մարզպետը տեղեկացրել է, որ շուտով կմեկնի Սվերդլովսկի մարզ`գյուղմթերքների իրացման հետ կապված համապատասխան պայմանագրեր ստորագրելու նպատակով: Արմավիրի մարզպետը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության այդ մարզի պատվիրակության համապատասխան պայմանագրեր ստորագրել արտադրողների հետ: Հանրապետության նախագահին զեկուցվել է, որ աշխատանքներ են տարվում Արմավիրի մարզում Սվերդլովսկի տրակտորի գործարանի մասնաչճուղ կառուցելու ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել