HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը չի կարողանում բացահայտել

Փետրվարի 6-ին, ոստիկանության Սեւանի բաժնում «ՋՊՍ» ՍՊԸ բենզալցակայանից ահազանգ է ստացվել, որ 3 անհայտ անձինք հարձակվել են աշխատակիցների վրա եւ հափշտակել լցակայանում եղած գումարը: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո գրասենյակը: Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, 3 անհայտ անձինք, որոնցից երկուսը եղել են դիմակավորված, մուտք են գործել Երեւան-Իջեւան ճանապարհին գտնվող, նշված ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանին օժանդակ շինություն եւ ատրճանակատիպ առարկայի ու դանակի գործադրման սպառնալիքով, կպչուն ժապավենով կապել են լիցքավորող, 38-ամյա Ժիրայր Ա.-ին եւ լցակայանի մոտ գտնվող կիսակառույց շինության պահակ, 33-ամյա Համլետ Հ.-ին ու հափշտակել լցակայանի օրվա հասույթը` 51.000 դրամ ու Ժիրայր Ա.-ին պատկանող «Նոկիա» բջջային հեռախոսը: Հիշեցնենք, որ վերջին երկու ամսում սա արդեն բենզալցկայան կողոպտելու 4-րդ դեպքն է: Հունվարին նմանատիպ հարձակում էր գրանցվել Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 28 շենքի մոտ գտնվող «CPS» բենզալցակայանը, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին` Շամպայն գինիների գործարանի դիմաց գտնվող «Միկա» եւ Նոր Նորքի համայքում գործող «Ֆլեշ» բենզալցակայանների նկատմամբ: Առաջինի դեպքում հափշտակվել էր 50 հազար, երկրորդի` 93 հազար, իսկ երրորդի` 104 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter