Սպանության ահազանգով
Փետրվարի 7-ին սպանության ահազանգով Նորքի թիվ 16/1 տուն ուղեւորված իրավապահները հայտնաբերել են տանտիրուհու` 70-ամյա Սեդման Հարությունյանի դիակը` հատակին ընկած, ձեռքերը, ոտքերն ու բերանը կպչուն ժապավենով կապված: «Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել