HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի ավագանին նորոգելու փոխարեն փակում է գրադարանները

Վանաձորի ավագանու որոշմամբ` անցած տարեվերջին գրադարանային համակարգում հաստիքների կրճատում տեղի ունեցավ: Որոշման հետեւանքով այս տարվա ապրիլից քաղաքի գրադարաններից երկուսն այլեւս չեն գործի` գործազուրկ դարձնելով 9 աշխատողի: Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը համայնքի ավագանու որոշման պատճառն առաջին հերթին համարում է տեղական բյուջեի սղությունը:

Գ. Աղաբաբյանը նպատակահարմար չի համարում 100.000 բնակիչ ունեցող քաղաքում այդքան շատ, այն էլ կիսաքանդ պայմաններում գործող գրադրաններ ունենալը: «Դրանք քանդված են, ու նորոգելն ավելի թանկ կարժենա, քան դրանց պահպանումը»,-ավագանու որոշումն արդարացնում է կրթության բաժնի պետը: Գրադարանները փակելով միանգամից 9 աշխատողի գործազուրկ դարձնելը պրն Աղաբաբյանը թեեւ դրական երեւույթ չի համարում, բայց, նրա ասելով, տեղական բյուջեն այլընտրանք չուներ: «Եթե աշխատողի մնալն իր աշխատատեղում արդարացված չէ ու խանգարում է մյուսի աշխատավարձի բարձրացմանը, պետք է կրճատել»,- ասում է քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետը` պնդելով, որ այս ամենն արվել է բնակչի շահերից ելնելով: img_0108-gradaranԳ. Աղաբաբյանը նկատի ունի տեղական բյուջեի նպատակային օգտագործումը: Այս դեպքում վատ պայմաններով գրադարաններ պահելն ավելի դժվար է, քան դրանք հիմնովին փակելը: Ըստ նրա` այդ գրադարանների անմխիթար պայմանները թույլ չեն տալիս դրանք ծառայեցնել ընթերցողներին: Քանդված, ծեփը թափված պատեր, անշուք սենյակներ, խոնավությունից խունացած ու մաշված գրքեր. այսպիսին է Վանաձոր քաղաքի գրադարանների ներկայիս վիճակը: Նրա հետ համամիտ է Լոռու մարզպետարանի մշակույթի բաժնի պատասխանատու Արամ Ռեւազյանը: Սակայն, վերջինս կարծում է, որ եթե քաղաքապետարանն իրենց միջոցով դիմեր կառավարության աջակցությանը, գուցե հնարավոր լիներ փակելու փոխարեն նորոգման աշխատանքներ սկսել, բայց իրենց չեն դիմել: Բացի այդ` համայնքի ենթակայության հիմնարկների ճակատագիրը որոշում է համայնքի ղեկավարությունը: Վանաձորի թիվ 5 գրադարանը, որը մանկական ուղղվածություն ունի, իրականում վատ վիճակում է գտնվում: Այն տեղակայված է բնակելի շենքի առաջին` ոչ բնակելի հարկում: Շենքը 1988 թ. երկրաշարժից վթարային է դարձել` ազդելով նաեւ գրադարանի պայմանների վրա: «Եթե նույնիսկ նորոգենք, ինչ գիտենք, թե հետո վթարային այդ շենքն ինչ կարվի` կքանդվի, թե կնորոգվի»,- մանկական գրադարանը չնորոգելու պատճառներից մեկն է մատնանշում Գ. Աղաբաբյանը: Մյուս` թիվ 3 գրադարանը եւս հնարավոր չէ նորոգել. տեղական բյուջեի գումարները չեն կարող ուղղվել գրադարանների նորոգմանը, իսկ նորոգելու համար գումար չունեն: Չնայած անհարմարություններին, գրադարանի 5 աշխատողները դեմ են իրենց աշխատավայրը փակելուն եւ բողոքում են մոտալուտ գործազրկության դեմ: Նրանք նշում են, թե քաղաքի բոլոր գրադարաններն էլ իրենց գրադարանի վիճակում են: Նույնիսկ գրադարանային պայմանները` այն, որ սանհանգույցը չի գործում, իսկ ձմռան ամիսներին ջրամատակարարման խողովակները կարող են սառչել ու անհարմարություններ պատճառել առանց այն էլ անհարմարավետ գրադարանային սենյակներին ու ընթերցողներին, աշխատողներին չեն վախեցնում: Նրանք համաձայն են շարունակել աշխատել այդ պայմաններում, բայց չզրկվել աշխատանքից: Վանաձորի գրադարանային համակարգի տնօրեն Ալբերտ Լոռեցյանը առաջնային է համարում ոչ թե 25.000 դրամ աշխատավարձից զրկվելը, այլ գործազուրկ մնալը: «Երբ մարդն աշխատում է, ապրում է, հասկանում եք, թե չէ` այդ գումարով ապրել հնարավոր չէ»,- ասում է Լոռեցյանը: Գրադարանավար Մարինե Ամիրխանյանն իր աշխատավարձով կարողանում էր կոմունալ վճարները վճարել: «Գոնե այդ հարցերը լուծում էի: Մի ուսանող ունեմ, հո այդ աշխատավարձո±վ չեմ պահում տունս»,- ասում է նա: Մանկական գրադարանի վարիչ Սոնիկ Դուրմիշյանն իր 4 հոգանոց կոլեկտիվով որոշել էր գումար հավաքել ու նորոգել սենյակներից մեկը, բայց ավագանու որոշումն ամեն ինչ փոխեց: Նրանք այժմ հուսահատված են Վանաձորի ավելի քան 30 տարվա մանկական գրադարանի փակմամբ, որը թաղամասում միակն է իր բնույթով: 20 տարի է նրանց ֆոնդը չի թարմացվել, բայց խնամքով պահպանվել է մոտ 40.000 կտոր գրականությունը: Գրադարանների վատ պայմաններից տուժել է մոտ 200 կտոր գիրք: Մանկական գրադարանից տարեկան օգտվողների թիվը 1300 է, որոնց մեջ շատ են թոշակառուները: Գ. Աղաբաբյանը վստահեցնում է, որ մանկական գրականությունը կվերաբաշխվի այլ գրադարանների վրա, իսկ փակվող գրադարանների կորուստն ընթերցողը չի զգա, քանի որ դրանցից քիչ հեռու մեկ այլ գրադարան կա: Գրադարաններում այդպես չեն կարծում: Նրանք գերադասում են ցածր աշխատավարձով աշխատանքը գործազրկությունից ու գրադարանի անգործությունից: Մանկական գրադարանում 15 տարի աշխատած Դուրմիշյանը պատմում է, որ 90-ականների ցուրտ ու մութ տարիներին անգամ չեն դադարեցրել իրենց աշխատանքը, իսկ այժմ ստիպված են դա անել: Լոռեցյանը նկատում է, որ փակման պատճառներից մեկն էլ գումարներ խնայելն է: Այս տարեսկզբից գրադարանային համակարգում նվազագույն աշխատավարձը բարձրացել է` 25.000-ից դառնալով 30.00 դրամ: «Փաստորեն, կրճատումների հաշվին են բարձրացրել»,- ասում է Լոռեցյանը: Գ. Աղաբաբյանն էլ պարզաբանում է, որ գրադարանների փակմամբ մոտ 2,5 մլն դրամ գումար կխնայվի միայն աշխատավարձերի մասով: Անցած` 2008 թ. Վանաձորի տեղական բյուջեից գրադարանային համակարգին հատկացվել է մոտ 28 մլն դրամ: Այս տարի այդ գումարն ավելացել է շուրջ 6 մլն դրամով: Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետն իր բաժնի ենթակայության տակ գտնվող աշխատողներին շատ չնեղացնելու համար հուսադրում է, թե առաջին իսկ հնարավորության դեպքում նրանց կտեղավորի աշխատանքի, երբ, օրինակ, թոշակի անցնելու կամ այլ պատճառներով աշխատատեղեր ազատվեն: Գրադարանավար Ոսկեհատ Ենգիբարյանը դեռ հույս ունի, որ անգործ չի մնա: «Ընթերցողներին եմ շատը ափսոսում»,- ասում է այս համակարգում 26 տարվա աշխատանքային փորձ ունեցող Ո. Ենգիբարյանը: Նաիրա Բուլղադարյան Վանաձորի ավագանին նորոգելու փոխարեն փակում է գրադարանները Վանաձորի ավագանու որոշմամբ` անցած տարեվերջին գրադարանային համակարգում հաստիքների կրճատում տեղի ունեցավ: Որոշման հետեւանքով այս տարվա ապրիլից քաղաքի գրադարաններից երկուսն այլեւս չեն գործի` գործազուրկ դարձնելով 9 աշխատողի: Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը համայնքի ավագանու որոշման պատճառն առաջին հերթին համարում է տեղական բյուջեի սղությունը: Գ. Աղաբաբյանը նպատակահարմար չի համարում 100.000 բնակիչ ունեցող քաղաքում այդքան շատ, այն էլ կիսաքանդ պայմաններում գործող գրադրաններ ունենալը: «Դրանք քանդված են, ու նորոգելն ավելի թանկ կարժենա, քան դրանց պահպանումը»,-ավագանու որոշումն արդարացնում է կրթության բաժնի պետը: Գրադարանները փակելով միանգամից 9 աշխատողի գործազուրկ դարձնելը պրն Աղաբաբյանը թեեւ դրական երեւույթ չի համարում, բայց, նրա ասելով, տեղական բյուջեն այլընտրանք չուներ: «Եթե աշխատողի մնալն իր աշխատատեղում արդարացված չէ ու խանգարում է մյուսի աշխատավարձի բարձրացմանը, պետք է կրճատել»,- ասում է քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետը` պնդելով, որ այս ամենն արվել է բնակչի շահերից ելնելով: Գ. Աղաբաբյանը նկատի ունի տեղական բյուջեի նպատակային օգտագործումը: Այս դեպքում վատ պայմաններով գրադարաններ պահելն ավելի դժվար է, քան դրանք հիմնովին փակելը: Ըստ նրա` այդ գրադարանների անմխիթար պայմանները թույլ չեն տալիս դրանք ծառայեցնել ընթերցողներին: Քանդված, ծեփը թափված պատեր, անշուք սենյակներ, խոնավությունից խունացած ու մաշված գրքեր. այսպիսին է Վանաձոր քաղաքի գրադարանների ներկայիս վիճակը: Նրա հետ համամիտ է Լոռու մարզպետարանի մշակույթի բաժնի պատասխանատու Արամ Ռեւազյանը: Սակայն, վերջինս կարծում է, որ եթե քաղաքապետարանն իրենց միջոցով դիմեր կառավարության աջակցությանը, գուցե հնարավոր լիներ փակելու փոխարեն նորոգման աշխատանքներ սկսել, բայց իրենց չեն դիմել: Բացի այդ` համայնքի ենթակայության հիմնարկների ճակատագիրը որոշում է համայնքի ղեկավարությունը: Վանաձորի թիվ 5 գրադարանը, որը մանկական ուղղվածություն ունի, իրականում վատ վիճակում է գտնվում: Այն տեղակայված է բնակելի շենքի առաջին` ոչ բնակելի հարկում: Շենքը 1988 թ. երկրաշարժից վթարային է դարձել` ազդելով նաեւ գրադարանի պայմանների վրա: «Եթե նույնիսկ նորոգենք, ինչ գիտենք, թե հետո վթարային այդ շենքն ինչ կարվի` կքանդվի, թե կնորոգվի»,- մանկական գրադարանը չնորոգելու պատճառներից մեկն է մատնանշում Գ. Աղաբաբյանը: Մյուս` թիվ 3 գրադարանը եւս հնարավոր չէ նորոգել. տեղական բյուջեի գումարները չեն կարող ուղղվել գրադարանների նորոգմանը, իսկ նորոգելու համար գումար չունեն: Չնայած անհարմարություններին, գրադարանի 5 աշխատողները դեմ են իրենց աշխատավայրը փակելուն եւ բողոքում են մոտալուտ գործազրկության դեմ: Նրանք նշում են, թե քաղաքի բոլոր գրադարաններն էլ իրենց գրադարանի վիճակում են: Նույնիսկ գրադարանային պայմանները` այն, որ սանհանգույցը չի գործում, իսկ ձմռան ամիսներին ջրամատակարարման խողովակները կարող են սառչել ու անհարմարություններ պատճառել առանց այն էլ անհարմարավետ գրադարանային սենյակներին ու ընթերցողներին, աշխատողներին չեն վախեցնում: Նրանք համաձայն են շարունակել աշխատել այդ պայմաններում, բայց չզրկվել աշխատանքից: Վանաձորի գրադարանային համակարգի տնօրեն Ալբերտ Լոռեցյանը առաջնային է համարում ոչ թե 25.000 դրամ աշխատավարձից զրկվելը, այլ գործազուրկ մնալը: «Երբ մարդն աշխատում է, ապրում է, հասկանում եք, թե չէ` այդ գումարով ապրել հնարավոր չէ»,- ասում է Լոռեցյանը: Գրադարանավար Մարինե Ամիրխանյանն իր աշխատավարձով կարողանում էր կոմունալ վճարները վճարել: «Գոնե այդ հարցերը լուծում էի: Մի ուսանող ունեմ, հո այդ աշխատավարձո±վ չեմ պահում տունս»,- ասում է նա: Մանկական գրադարանի վարիչ Սոնիկ Դուրմիշյանն իր 4 հոգանոց կոլեկտիվով որոշել էր գումար հավաքել ու նորոգել սենյակներից մեկը, բայց ավագանու որոշումն ամեն ինչ փոխեց: Նրանք այժմ հուսահատված են Վանաձորի ավելի քան 30 տարվա մանկական գրադարանի փակմամբ, որը թաղամասում միակն է իր բնույթով: 20 տարի է նրանց ֆոնդը չի թարմացվել, բայց խնամքով պահպանվել է մոտ 40.000 կտոր գրականությունը: Գրադարանների վատ պայմաններից տուժել է մոտ 200 կտոր գիրք: Մանկական գրադարանից տարեկան օգտվողների թիվը 1300 է, որոնց մեջ շատ են թոշակառուները: Գ. Աղաբաբյանը վստահեցնում է, որ մանկական գրականությունը կվերաբաշխվի այլ գրադարանների վրա, իսկ փակվող գրադարանների կորուստն ընթերցողը չի զգա, քանի որ դրանցից քիչ հեռու մեկ այլ գրադարան կա: Գրադարաններում այդպես չեն կարծում: Նրանք գերադասում են ցածր աշխատավարձով աշխատանքը գործազրկությունից ու գրադարանի անգործությունից: Մանկական գրադարանում 15 տարի աշխատած Դուրմիշյանը պատմում է, որ 90-ականների ցուրտ ու մութ տարիներին անգամ չեն դադարեցրել իրենց աշխատանքը, իսկ այժմ ստիպված են դա անել: Լոռեցյանը նկատում է, որ փակման պատճառներից մեկն էլ գումարներ խնայելն է: Այս տարեսկզբից գրադարանային համակարգում նվազագույն աշխատավարձը բարձրացել է` 25.000-ից դառնալով 30.00 դրամ: «Փաստորեն, կրճատումների հաշվին են բարձրացրել»,- ասում է Լոռեցյանը: Գ. Աղաբաբյանն էլ պարզաբանում է, որ գրադարանների փակմամբ մոտ 2,5 մլն դրամ գումար կխնայվի միայն աշխատավարձերի մասով: Անցած` 2008 թ. Վանաձորի տեղական բյուջեից գրադարանային համակարգին հատկացվել է մոտ 28 մլն դրամ: Այս տարի այդ գումարն ավելացել է շուրջ 6 մլն դրամով: Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետն իր բաժնի ենթակայության տակ գտնվող աշխատողներին շատ չնեղացնելու համար հուսադրում է, թե առաջին իսկ հնարավորության դեպքում նրանց կտեղավորի աշխատանքի, երբ, օրինակ, թոշակի անցնելու կամ այլ պատճառներով աշխատատեղեր ազատվեն: Գրադարանավար Ոսկեհատ Ենգիբարյանը դեռ հույս ունի, որ անգործ չի մնա: «Ընթերցողներին եմ շատը ափսոսում»,- ասում է այս համակարգում 26 տարվա աշխատանքային փորձ ունեցող Ո. Ենգիբարյանը: untitled-1

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter