HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կհիմնվի «Երևան սիթի փարքինգ սերվիս սիստեմս» ընկերություն

Հունիսի 8-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել «Երևան սիթի փարքինգ սերվիս սիստեմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնելու մասին որոշման նախագծին:

Մայրաքաղաքում ժամանակակից, ապահով և մատչելի ճանապարհային կառավարման և անվտանգության համակարգ ներդնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի և լատվիական «Սիթի փարքինգ սերվիս սիստեմս» ընկերության միջև կնքվել է երկարաժամկետ համագործակցության պայմանագիր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ այդ պայմանագրի հիման վրա ավագանու որոշմամբ ստեղծված ընկերությունը նախնական փուլում շեշտը դնելու է ժամանակակից ավտոկայանատեղեր ստեղծելու և կառավարելու վրա:

Լատվիական կողմն, ըստ պայմանագրի, մայրաքաղաքում շուրջ 4 մլն եվրո արժողությամբ ներդրում կկատարի: Կներկրվեն ժամանակակից 450 ատոկանգառման և գրասենյակային սարքավորումներ:

Հարցի առնչությամբ, թե արդյոք այս և «Սվարկո» ընկերության հետ կնքված պայմանագրերը նույնը չե՞ն՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ ոչ միայն նույնը չեն, այլև այսպիսով ոլորտում համապատասխան առողջ մրցակցային դաշտ է ապահովվում, ինչն իր հերթին նպաստելու է ինչպես ծառայությունների որակի անընդհատ բարձրացմանը, այնպես էլ ազդեցություն է ունենալու սակագնային քաղաքականության վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter