HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լավագույն ուսանող»-ը կստանա 500 դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ  փետրվարի 11-ին, ժամը 13:00-ին Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտորատում 2008-ի «Լավագույն ուսանող»-ին կշնորհվի առաջին անվանական կրթաթոշակը, որը հովանավորել են Հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Հրայր եւ Մարթա Ալբարյանները: «Հրայր եւ Մարթա Ալբարյանների անվան կրթաթոշակ»-ը կազմում է 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: «Լավագույն ուսանող»-ի վերջնական ընտրությունը կատարում է Հրայր Ալբարյանը` Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտորատի կողմից ներկայացված երեք թեկնածուներից: Համակարգման եւ կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Հիմնադրամը. կրթաթոշակի վճարումը կկատարվի յուրաքանչյուր տարվա փետրվարի առաջին տասնօրյակի ընթացքում: «Լավագույն ուսանող» անվանակարգի թեկնածուներ կարող են առաջադրվել գերազանց առաջադիմությամբ այն ուսանողները, ովքեր աչքի են ընկնում իրենց ակտիվ համերգային եւ հասարակական գործունեությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter