HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվանի սյունեցիները

«Սյունյաց երկիր» մարզային պարբերաթերը անցած տարվա նոյեմբեր, դեկտեմբեր, հոկտեմբեր ամիսներին անց էր կացրել «Տարվա մարդ» քվեարկությունը: Նպատակը` պարզել, թե Սյունիքի մարզում ում են հեղինակություն համարում թերթի ընթերցողները: Վերջնական արդյունքներով` Սյունիքի մարզում «Տարվա մարդ» է ճանաչվել մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` 6438 քվե, Մեղրի ու Ագարակ քաղաքներում` «Մեղրու ճանշին ձեռնարկության» տնօրեն Ազատ Գասպարյանը` 5415 քվե, Կապանում` երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը` 5326 քվե, Գորիսում` «Որոտանի հէկ-երի համակարգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը` 5291 քվե. Քաջարանում` մարզադպրոցի տնօրեն Մերուժան Աթայանը` 4450քվե, Սիսիանում` մարզպետի խորհրդկան Սամվել Թանգյանը` 5066 քվե: Հիշեցնենք, որ պարբերաթերթը 3 ամիս շարունակ հրապարկում էր հարցաթերթիկ, ու ընթերցողները քվեարկում էին` ուղարկելով խմբագրություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter