HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Առաջին գյուղտեխնիկան` Քաշաթաղի շրջանին

Երեկ Քաշաթաղի շրջանին տրամադրվեց նոր գյուղտեխնիկայի առաջին խմբաքանակի 11 միավոր (6 մեծ եւ 5 փոքր տրակտոր), որը նախաձեռնել էր Ղարաբաղում 2006թ. ստեղծված «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամը, որի տնօրինությունն էլ երեկ տրակտորները հանձնեց քաշաթաղցիներին: Ինչպես հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկ Ջավադյանը տեղեկացրեց Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ, մեծ թվով հայտեր են ներկայացվել հիմնադրամ, սակայն առաջնահերթությունը տվել են հենց Քաշաթաղի շրջանին, որտեղ գյուղտեխնիկան բացակայում է, իսկ ժամանակին գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար քաշաթաղցիները ստիպված են լինում տեխնիկան բերել Գորիսից կամ Կապանից, ինչն ավելի մեծ ծախսեր է պահանջում: Հիմնադրամի ղեկավարի հաղորդմամբ` իրենց կողմից ձեռք է բերվել 280 միլիոն դրամ արժողությամբ գյուղտեխնիկա («Բելառուս» մակնիշի մեծ ու փոքր տրակտորներ` իրենց գութաններով), որը լիզինգային եղանակով կտրամադրվի հանրապետության հող օգտագործողներին: Գումարի 34 տոկոսը սուբսիդավորում է ԼՂՀ կառավարությունը, որի արդյունքում մոտ 10 մլն արժողությամբ եւ 81 ձիաուժ հզորության «Բելառուս»  տրակտորը տրամադրվում է 7 միլիոն 139 հազար դրամով: Հողօգտագործողը մուծում է 10 կամ 20 տոկոս կանխավճար` 6-7 տարի մարման ժամկետով: Կանխավճարի չափը եւ մարման ժամկետը պայմանավորված է տեխնիկայի հզորությամբ: Հ.Ջավադյանի հավաստմամբ` 2009-ին ծրագրում են ձեռք բերել եւս 250-300 միլիոն դրամի գյուղտեխնիկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter