Խոսրովի արգելոցի աշխատակիցը ազատվել է աշխատանքից վայրի խոզ սպանելու համար
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդի տեղամասի պետ Գոռ Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից պաշտոնական դիրքի չարաշահման և պետական արգելոցի ռեժիմի կոպիտ խախտում թույլ տալու, առանց պատշաճ թույլտվության արգելոցում վայրի խոզ սպանելու համար: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության մամլո ծառայությունը։
Փետրվարի 6-ին Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագիրը հաղորդել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած ապօրինի որսի մասին: Փաստի վերաբերյալ հաջորդը օրը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ոլորտի պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ` պարզելու համար տեղի ունեցածի մանրամասները:
Բնապահպանական տեսչության կողմից հաշվարկվել է կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցում 1 մլն դրամ գումարի չափով, որը վերականգնելու է Գոռ Հովհաննիսյանը։ Իսկ Կաքավաբերդի տեղամասի 4 աշխատակիցների հայտարարվել է խիստ նկատողություն, մեկ աշխատակցի` նկատողություն՝ նշված օրինախախտման դեմ համապատասխան միջոցառումներ չիրականացելու, արգելոցի ղեկավարությանը ժամանակին չտեղեկացնելու համար։
Գործի վերաբերյալ նյութերը ուղարկել է Արարատի մարզային դատախազություն հետագա ընթացք տալու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել