HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ե՞րբ է վաճառվել թումանյանական «Վերնատունը»

Հովհաննես Թումանյանի հայտնի թիֆլիսյան «Վերնատունը» 25 հազար ԱՄՆ դոլարով վաճառվել է վրացի մի բիզնեսմենի: Այս մասին հայտնում է «Ռեգնում» գործակալությունը` վկայակոչելով նաև Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանին, որը հաստատել է վաճառքի մասին ինֆորմացիան: Վերջինս ասել է, որ «Վերնատան» հնարավոր մասնավորեցման մասին տեղեկություններ հայտնի են եղել դեռ 4-5 տարի առաջ, ընդ որում` այն ժամանակ շինությունը դրված է եղել վաճառքի 15 հազար ամերիկյան դոլարով: Անանյանը նաև ասել է, որ այդ ժամանակ ինքը դիմել է ՀՀ կառավարությանը «Վերնատունը» գնելու խնդրանքով, սակայն «այդ հարցում հետևողականություն չի ցուցաբերվել»: Այնուամենայնիվ, ՀԳՄ նախագահը հույս է ունիլ, որ հարցը կլուծվի Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ջանքերով: «Դա բացառիկ լավ իրադարձություն կլիներ մեծ դասականի 140-ամյակի կապակցությամբ»,- հավելել է ՀԳՄ նախագահը: «Դա նոր չէ վաճառվել, արդեն մոտ 10 տարվա պատմություն ունի, վաճառվել է այն գրադարանը, որը Թումանյանի անվան էր: Հիմա գրադարանները կենտրոնացվում են»,-Հետքի հետ զրույցում նշեց Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. թատրոնի ղեկավար,  Թբիլիսիի խորհրդարանի պատգամավոր Արմեն Բայանդուրյանը: Արմեն Բայանդուրյանը չգիտեր, թե ում է վաճառվել, բայց փաստեց, որ վաճառվել է միայն «Վերնատան» գրադարանը, իսկ մյուս մասին վերաբերող տեղեկատվություն, որտեղ դեռ ապրում է Թումանյանի թոռը, պատգամավորը չուներ: Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանն էլ ասաց, որ «Վերնատան» գրադարանը հիմա է վաճառվել, մոտ 10-15 օրվա պատմություն ունի, և զարմացավ վաճառքի 10 տարվա վաղեմության փաստից: «Նախկինում այն գտնվում էր Թբիլիսիի քաղաքապետարանի հսկողության ներքո` ժառանգների ցանկությամբ, դա թանգարանային արժեք ունի, գտնվում է պետության հովանավորության տակ, դա անպայման ներսից ինչ-որ մեկի հետ արած կլինեն»,- հավելեց  Հովհաննես Գրիգորյանը: «Վերնատունը» հիմնել էր Հովհաննես Թումանյանը 1899թ.-ին: Այն 19րդ դարի վերջի, 20րդ դարի սկզբի հայ գրական ակումբ-խմբավորում էր, որի հանդիպումները տեղի էին ունենում Թումանյանի բնակարանում՝ Թիֆլիսի Բեհրության փողոց № 44 տան ամենավերին՝ չորորդ հարկում (վերնատանը): Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրույց անելու։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։ Վերնատան մշտական անդամներն էին`Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկոլ Աղբալյանը: Մշտական անդամներից բացի, Վերնատան հանդիպումներին ներկա են եղել նաև այլ բազում հայ գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ կամ գրականասեր մարդիկ՝ Պ. Պռոշյանը, Մուրացանը, Վ. Փափազյանը, Կոմիտասը, նկարիչներ՝ Գ. Բաշինջաղյանը, Փ. Թերլեմեզյանը և այլք։

Մեկնաբանություններ (1)

narek
es sirum em ev hachax ogtvum ev lav texekutunner em hanum ev tox bolorn el mtnen ev zarmanan ays hrachali banic

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter