HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողություն «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունից

alaverdi-1Օրերս Ալավերդու «Արմենիան  Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերության կենտրոնական լաբորատորիայի հարևանությամբ գտնվող պահեստներից գողություն է կատարվել: Ըստ մեր աղբյուրների` պահեստից գողերը տարել են մոտ 5 հազար տոննա պղնձի և ընկերության էլեկտրաարտադրամասում օգտագործվող այլ լարեր: Ընկերությունում շրջանառվող լուրերի համաձայն` գողոնի արժեքը կազմում  է 120 հազար ԱՄՆ դոլար: Պահեստի լուսամուտները և դռները ջարդված չեն եղել, որից էլ ենթադրվում է, որ գողերը, հավանաբար, բանալի են օգտագործել: Գողության համար Ալավերդի է ժամանել և ընկերության վարչական  աշխատողների խորհրդակցություն է անցկացրել «Վալլեքս» խմբի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը, ով, ականատեսների վկայությամբ, խիստ վրդովված է եղել կատարվածի համար: Գողության մասին մեր հարցմանը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Արզումանյանը պատասխանեց. «Մենք այս պահին հաստատված գողության փաստ չունենք, այժմ պահեստում ստուգումներ են գնում, երբ կհաստատվի գողության փաստը, կհայտնենք իրավապահ մարմիններին, կտեղեկացնեենք նաև մամուլին»: Նշենք, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունում վերջերս ակտիվացել են ընկերության ունեցվածքի նկատմամբ ոտնձգությունները: Շուրջ երկու ամիս առաջ հավելագրումների համար, գումարները վերականգնելուց հետո,  աշխատանքից ազատվել են ընկերության մեխանիկական արտադրամասի պետ  Կարեն Փարեմուզյանը և մատակարարման բաժնի պետ Դանուշ Դավթյանը: Ուշագրավն այն է, որ ընկերության պատասխանատու պաշտոններում աշխատում են հենց Վալերի Մեջլումյանի ազգականները, որոնք, պարզվում է, չեն կարողանում պատշաճ վերահսկողություն  սահմանել ընկերության ունեցվածքի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter