HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Հազար ու մի բան

Երեկ ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակեց այս տարվա առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի մասին տեղեկանքը: Ըստ այդմ` ամենամեծ հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատն է:

Այս ընկերությունը վճարել է ավելի քան 15 մլրդ դրամի հարկ: Սա ուշագրավ է նրանով, որ 1000 խոշոր հարկատուները միասին այս տարի վճարել են ընդամենը 23 միլիարդ դրամով ավելի, քան անցած տարվա առաջին կիսամյւակում: Այլ կերպ ասած` հարկերի ծավալների աճի մոտ 45 տոկոսը ապահովել է միայն մի ընկերություն, այն էլ միայն գունավոր մետաղների համաշխարհային գների աճի շնորհիվ:

Սա ցույց է տալիս Տիգրան Սարգսյանի` մեր տնտեսության մեջ իրականացրած «դիվերսիֆիկացիայի» և «արդյունաբերական աճի» արդյունքները:

Հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականը զբաղեցնւմ է «Հայռուսգազարդը», որը վճարել է 12.7 մլրդ դրամ, իսկ հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգը» երրորդն է` 8,1 մլրդ:

Պետք է նկատել, որ այս տարի մեր օլիգարխները աչքի չեն ընկել հարկերի ավելացմամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter