HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Պետական ծառայողները հաճախ միջազգային կոնֆերանսներում անհարմար վիճակի մեջ են ընկնում

Վարչապետը Տիգրան Սարգսյանը ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանից այսօր  հետաքրքրվեց , թե շրջանառության մեջ է արդյոք փաստաթուղթը, որը կներկայացնի մեր հիմնական պատասխաններն այն հիմնական հարցադրումներին, որոնք հաճախ հնչում են տարբեր միջազգային կոնֆերանսների ժամանակ։Վարչապետը  ասում է. «Պետական շատ ծառայողներ, որոնք տարբեր բնագավառների մասնագետներ են և հեռու են քաղաքականությունից, հաճախ միջազգային կոնֆերանսներում անհարմար վիճակի մեջ են ընկնում, երբ հնչում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված հարցեր»։ Նա խորհուրդ է տվել, որպեսզի  նախարարություններին և գերատեսչություններին ուղարկվի  Հայաստանի պաշտոնական տեսակետները ներառող մի փաստաթուղթ, որպեսզի պետական տարբեր մակարդակի աշխատողները տեղյակ լինեն հնչող հարցերին տրվելիք պատասխաններից։ Արտգործնախարարը պատասխանել է, որ այդ փաստաթուղթն կազմված է եւ արդեն ուղարկվել է բոլոր նախարարություններին և գերատեսչություններին։ Էդվարդ Նալբանդյանը կառավարությունում ներկայացրեց այն նախագծերը, որոնք 2008թ չեն իրագործվել: «Դիվանագիտական ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի կատարման ժամկետները կառավարության կողմից փոխադրվել են 2009թ: Փոփոխություններ իրականացնելու համար դեսպանությունները ԱԳՆ-ն ներկայացրեցին իրենց կարծիքները: «Այդ կարծիքներից եկանք այն եզրակացության, որ բավականին խորը փոփոխություններ են պետք, քանի որ այդ օրենքն այսօր չի համապատասխանում ԱԳՆ-ի պահանջներին եւ դիվանագետների ծառայության հետ կապված հարցեր են առաջանում»,-ասում է Էդվարդ Նալբանդյանը եւ հավելում, որ օրենքում փոփոխություններն կիրականացվեն համապատասխան փորձագետների եւ ԱԳՆ-ի ուժերով: «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի 29-րդ կետը, որը վերաբերում է  դիվանագիտական ներկայացուցչությունների սեփականություններին, ենթակա է լրամշակման եւ նախատեսվում է իրականացնել 2009թ առաջին եռամսյակում: Փոփոխությունները ենթադրում են փոխանակում իրականացնել միջազգային կանոններով, այսինքն, եթե որեւէ պետություն Հայաստանին հող է հատկացնում, ապա Հայաստանն էլ պետք է հնարավորություն ունենա նման վարքագիծ դրսեւորել: Նախատեսվում է  2009թ լրամշակել Միջազգային պայմանագիր չհանդիսացող միջազգային բնույթի  փաստաթղթերի կնքման կարգը հաստատելու մասին կառավարության որոշումը, ինչպես նաեւ նախատեսվում է փոփոխություններ իրականացնել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում: ԱԳՆ-ն Կառավարությանը պետք է ներկայացներ ՀՀ Ազգային անվտանգության  ռազմավարության դրույթներով նախատեսված հայեցակարգը, սակայն կատարման ժամկետը տեղափոխվել է 2009թ-ի մարտի 15-ը: Քաղաքական ոլորտում ԱԳՆ-ն, ըստ զեկույցի, 2008-ին շարունակել է արտաքին անվտանգության հետագա ամրապնդմանը, երկրի զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ապահովմանը, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում ներգրավվածության խորացմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական ջանքերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter