HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ս.Օհանյան. «Զինված ուժերը մեկ աստիճանով բարձրացրել են մարտունակությունը»

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հաշվետվությունը, որը նա ներկայացրեց այսօր կառավարությունում, բաղկացած էր երկու մասից` բաց եւ փակ: Լրագրողներին հնարավորություն տրվեց ունկնդրել միայն առաջին` բաց մասը: «Զինված ուժերը ևս մեկ աստիճանով բարձրացրել են իրենց մարտունակությունն ու իրականացրել Հայաստանի և Ղարաբաղի սահմանների պաշտպանությունը»,- հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ըստ հաշվետվության` ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի զինված ուժերի զորամիավորումների, միավորումների և զորամասերի պատրաստությունն իրականցվել է 2008թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի և նախարարի 2008թ. հունվարյան հրամանի պահանջների համաձայն։ Պատրաստության պլանային միջոցառումները հիմնականում կատարվել են, իսկ  պլանային կարգով շարունակվեցին կատարելագործվել զորամիավորումների, զորատեսակների և նրանց ստորաբաժանումների մարտական և զորահավաքային պատրաստականությունը, շտաբային և հրամանատարական պատրաստությունը, զգալի աշխատանքներ կատարվեցին զինվորական կարգապահության եւ զորքերի ծառայության մակարդակի բարձրացման, առաջնային գծի ինժեներական կահավորման ուղղությամբ, իրականացվեց մուտք ՊՆ-ի նոր համալիր, ինչը Զինված ուժերի օպերատիվ եւ կենտրոնացված ղեկավարման համակարգի հնարավորություն ստեղծվեց: Շարունակվեցին սպառազինության արդիականացման աշխատանքները: Ընդունվեց «Պաշտպանության նախարարության մասին» օրենքը եւ կառավարության որոշման համաձայն տարանջատվեցին Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի գործառույթները եւ լիազորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter