Երևանում կանցկացվի «Անվտանգությունը Կովկասում» թեմայով միջազգային համաժողով
Այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդին առընթեր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2008 թ. սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների` 2009 թ. ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովող միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ Այդ մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը։
Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հավանությանն արժանացած առկա մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նոր մեխանիզմները, ՀԱՊԿ արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու մասին որոշումը։
Աշխատանքային խմբում ընգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Նիստում կայացված որոշման համաձայն` համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները պետք է երկու ամիսը մեկ գրավոր հաղորդում ներկայացնեն կատարված աշխատանքների վերաբերյալ։
Քննարկվել են նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի աշխատանքային խմբի գործունեության, ՀԱՊԿ շրջանակում ֆինանսական մոնիթորինգի համակարգի կատարելագործման խնդիրները։
Որոշվել է մայիսին Երևանում ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ համագործակցությամբ անցկացնել «Անվտանգությունը Կովկասում» թեմայով միջազգային համաժողով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել