HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է խուլերի ըմբշամարտի աշխարհի երկրորդ առաջնությունում հաղթած հայաստանցի մարզիկների

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը հանդիպել է 2008 թվականի սեպտեմբերի 16-22-ին Երևանում կայացած խուլերի ըմբշամարտի աշխարհի երկրորդ առաջնությունում հաղթած հայաստանցի մարզիկների և նրանց մարզիչների հետ: Խուլերի սպորտային կոմիտեի նախագահի տեղակալ Գրիգոր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարությանը ցուցաբերած աջակցության համար և հանձնել վերոհիշյալ առաջնության հուշանվերներ: Արմեն Գրիգորյանը շնորհավորել է մարզիկներին և մարզիչներին սպորտային ձեռքբերումների համար և նրանց հանձնել նվերներ,-հայտնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կայքէջը: Առաջնությանը մասնակցել էր 110 մարզիկ` 19 պետությունից` 7 քաշային կարգով` հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտից: Հայաստանցի մարզիկներից մրցանակային տեղեր զբաղեցրել էին Ստեփան Հարությունյանը (60 կգ քաշային կարգ, 1-ին տեղ), Ազիզ Ամոյանը (74 կգ քաշային կարգ, 2-րդ տեղ) և Ժորա Գրիգորյանը (60 կգ քաշային կարգ, 3-րդ տեղ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter