HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սիփանի» սենյակները` պոռնկությամբ զբաղվելու տեղ

Երեկ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս վարչություն են հրավիրել 4 կանանց` 30-ամյա Սերինե Կ.-ին, նախկինում դատված 34-ամյա Նելլի Բ.-ին, 47-ամյա Մարինե Գ.-ին եւ 46-ամյա Անահիտ Վ.-ին: «Պարզվել է, որ 2007 թ. նոյեմբերից մինչեւ 2008 թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում նախկինում դատված 48-ամյա Իրինա Մ.-ն իր կողմից վարձակալած, Փարաքար գյուղի սկզբնամասում գտնվող «Սիփան» խորտկարանի սենյակները, պոռնկությամբ զբաղվելու համար, պարբերաբար տրամադրել է նրանց: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժին»,- փոխանցում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter